HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանաշինությունը ավարտին կհասցվի միայն Ախուրյան համայնքում

Մարիամ Խալաթյան

Այն, որ Շիրակի մարզի համայնքներում կառավարության խոստացած բնակարանաշինության ծրագիրը չի շարունակվելու՝ պարզ էր դեռեւս 2013թ-ի ամռանը, երբ Գյումրու Անի թաղամասին հարող շինհրապարակն այդպես էլ դատարկ մնաց: Անօթեւանների համար բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել հիլզ» կազմակերպությունից հնչած տարաբնույթ խոստումները իրականություն չդարձան նաեւ այս տարի:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ մինչեւ հաջորդ տարեվերջ ավարտին կհասցվեն Ախուրյանում արդեն երկրորդ տարին կիսավարտ թողած երեք բազմաբնակարանների շինարարությունը: Նախնական տվյալներով Գյումրիում բնակարանաշինություն չի սկսվի եւ ամենայն հավանականության անօթեւան ընտանիքներին կառաջարկվեն պատրաստի բնակարաններ, որոնք նրանց համար ձեռք կբերի պետությունը:

«Բնակարանների գնման վկայական» ծրագրի տարբերակը կառավարությունը չի կիրառի՝ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով: Նախկինում վկայականով հատկացված գումարները բնակիչները ոչ միշտ էին ծառայեցրել նպատակին՝ կատարելով բնակարանների կեղծ առք ու վաճառք: Շատերն էլ երկար փնտրտուքից հետո այն հետ էին վերադարձրել՝ չգտնելով տրված գումարին համարժեք բնակարան: Ըստ պատասխանատուների, կառավարության նոր մարտավարությունը կնպաստի Գյումրու անշարժ շուկայի աշխուժացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter