HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինագերմանական տանգո՝ հուլիսի 13-ի եզրափակիչում

Հայտնի դարձավ աշխարհի 20-րդ առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Գերմանիան հուլիսի 13-ին կմրցի Արգենտինայի հետ: Հոլանդիա-Արգենտինա կիսաեզրափակիչ հանդիպումը անցավ հավասար պայքարում: Առաջին կեսում մի փոր ավելի գերադասելի տեսք ունեին Ալեխանդրո Սաբելիայի սաները, սակայն երկրորդ կեսում հոլանդացիները որոշ չափով հավասարեցրին կշեռքի նժարները: Այդուհանդերձ ամբողջ խաղի ընթացքում չտեսանք 100-տոկոսանոց գոլային պահեր: Ավելացված 30 րոպեն էլ ոչինչ չտվեց, ու նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար:

Հենց այստեղ էլ փայլեց արգենտինացիների դարպասապահ Սերխիո Ռոմերոն, որն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Դարպասապահը հետ մղեց Վլաարի ու Սնեյդերի հարվածները, իսկ նրա թիմակիցները չսխալվեցին՝ հստակ իրացնելով 4 հարվածներից 4-ը: Արգենտինան հաղթեց 4-2 հաշվով: Արգենտինան կիսաեզրափակիչներում (այս վերջինն էլ ներառյալ՝ 5 անգամ) երեբեւէ չի պարտվել, ընդ որում՝ թիմը վերջին անգամ այստեղ էր հասել 1990-ին ու անցել եզրափակիչ: Հատկանշական է, որ 1986-ին ու 1990-ին կապտասպիտակները գավաթը վիճարկել են գերմանացիների հետ, ինչը այս տարի կանեն երրորդ անգամ: Եթե 1986-ին Մարադոնան ու ընկերները 3-2 հաշվով հաղթեցին ԳՖՀ-ին, ապա 1990-ին գերմանացիները ռեւանշ վերցրին 1-0 հաշվով:  

Այպիսով՝ հուլիսի 12-ին՝ 24:00-ին, կկայանա Բրազիլիա-Հոլանդիա երրորդ տեղի հանդիպումը: Իսկ ամսի 13-ին՝ 23:00-ին, Գերմանիա-Արգենտինա:  

Լուս.-ը՝ Getty Images        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter