Վարչապետ. «Կառավարությունը հնարավորության սահմաններում կաջակցի գյուղացիներին»
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է կարկտից գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին:
«Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները, և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նշելով, որ տեղեկություն կա Ստեփանավանում ևս նման իրավիճակի մասին, վարչապետը հանձնարարել է գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել