Երկրաշարժի էպիկենտրոնը` Մասիսում
Երեկ` ժամը 19.19-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում` Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մասիս, Արտաշատ և Երևան քաղաքներում, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան և Մասիս գյուղերում:
Զոհեր և ավերածություններ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել