HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Արմեն Մովսիսյանը չհանդիպի «Քիմպրոմի» աշխատակիցներին, նրանք անժամկետ գործադուլ կսկսեն հուլիսի 16-ին

Վանաձորի  «Քիմպրոմ» ՓԲԸ-ում այսօր տեղի է ունեցել աշխատողների բողոքի ցույցերը համակարգող  խորհրդի նիստ: «Խորհուրդը  առավոտյան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տեղեկացրել է, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ը նախագահի խորհրդական  Արմեն Մովսիսյանի չներկայանալու դեպքում` «Քիմպրոմում» կսկսվի անժամկետ գործադուլ, իսկ  Լոռու մարզպետարանի դիմացի հրապարակում նաև` բողոքի ցույցեր»,- «Հետքին» հայտնեց գործարանի  ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ, համակարգող խորհրդի անդամ  Հրաչիկ  Մարտիրոսյանը:

Հարցին, թե  աշխատողները ինչու են ուզում հանդիպել հատկապես նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ, Հրաչիկ Մարտիրոսյանը բացատրեց. «Նախ էներգետիկայի և բնական պաշարների  նախարար աշխատելիս «Քիմպրոմի» աշխատանքերը  համակարգել է Արմեն Մովսիսյանը և տեղյակ է մեր հիմնախնդիրներին: Բացի դրանից, ամենայն հավանականությամբ Արմեն Մովսիսյանը «Քիմպրոմի» սեփականատերերից մեկն  է, քանի որ մեր հարցերի լուծման համար մարզի բարձրաստիճան պաշտոնյաները  մեզ  ուղարկում են  նրա մոտ»:

Ըստ Հրաչիկ Մարտիրոսյանի իրենց  բողոքի ցույցերի արդյունքում Արմեն Մովսիսյանը հունիսի 20-ին վճարել է «Քիմպրոմի» աշխատողների 2013թ.-ի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: «Մնացել  են մի 30  աշխատողներ, որ դեռ չեն ստացել 2013թ.-ի դեկտեմբերի աշխատավարձը»,- հայտնեց  գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետը:   Հ. Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ  Քիմպրոմի տնօրինությունը  աշխատողներին  դեռևս շարունակում է պարտք մնալ 2012թ.-ի  4  և 2014թ.-ի 6 ամիսների աշխատավարձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter