HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կովկասյան համն ու հոտը» Գյումրիում

«Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր» եւ «Կովկասյան փունջ գինի» նոր ապրանքատեսակների շնորհանդես ու համտեսում էր կազմակերպվել Գյումրու «Ստիլ» պատկերասրահում: Կազմակերպիչը Գործարարության եւ զարգացման կովկասյան ցանցն էր: Այն գործում է 2005 թ-ից՝ սատարելով երկկողմանի եւ բազմակողմանի տարաբնույթ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ մեղվաբուծության, թեյագործության, գինեգործության եւ այլ ոլորտներում տարածաշրջանային խաղաղ ու արդյունավետ համագործակցության ձեւավորմանը:

Գործարարության եւ զարգացման կովկասյան ցանցը անհատ համախոհների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների միավորում է, որի գործունեության տեսլականի հիմքում ընկած է խաղաղ եւ տնտեսական առումով միասնական Կովկասի գաղափարը:

Ցանցի աշխատանքներին մասնակցում են գործարարներ Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից, Հարավային Օսեթիայից, Աբխազիայից եւ Թուրքիայից: Առաջին բրենդը՝ հարավկովկասյան պանիրը ստեղծվել է 5-6 տարի առաջ գյումրեցի,վրացի եւ թուրք գործարարների համագործակցությամբ: Պանրին հաջորդեց գինին, այնուհետեւ թեյը եւ վերջապես մեղրը, որ վրացի գործընկերների առաջարկն էր:

«Ընտրվել են այնպիսի երկրներ, որոնք կոնֆլիկտային իրավիճակի մեջ են,-նկատեց կովկասյան ցանցի Հայաստանի ներկայացուցիչ Արտուշ Մկրտչյանը,-կարիք կար կոտրել ստեղծված կարծրատիպերը եւ ապացուցել, որ մարդիկ ստեղծված չեն միայն պատերազմների, դաժանության, հրեշավոր արարքների համար, որ ապրելով միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներում՝ ավելի հակված են կառուցողական քաղաքականություն վարելու, որի հիմքում փոխշահավետ համագործակությունն է»:

Արտուշ Մկրտչյանը նշեց, որ իրենց նպատակն է կառուցել «Համով Կովկաս»՝ գուցե ինչ որ տեղ վիրտուալ, սակայն մարդիկ կիմանան, որ Կովկասը դա միայն պրոբլեմը չէ, կոնֆլիկտը չէ եւ որ Կովկասը դա նաեւ համագործակցություն է, փոխըմբռնումն է եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter