HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անատամ խաղ եւ խայտառակ մրցավարություն. բրազիլացիները մնացին առանց մեդալների

Աշխարհի 20-րդ առաջնության տանտեր բրազիլացիները կիսաեզրափակիչում գերմանացիներին 1-7 հաշվով պարտվելուց հետո չկարողացան ուշքի գալ ու 3-րդ տեղի համար պայքարում 0-3 հաշվով զիջեցին Հոլանդիայի ընտրանուն:

Խոստովանենք, որ չնայած բրազիլացիներն աչքի ընկան անատամ խաղով, սուր պահերի բացակայությամբ, իսկ հոլանդացիներն ավելի լավ էին դիտվում, այդուհանդերձ, վերջիններս մրցավարի օգնությամբ երկու գոլ խփեցին: Ալժիրցի Ջամել Հայմուդիի բրիգադը սխալներ էր գործում մեկը մյուսի հետեւից: Արդեն 2-րդ րոպեին տանտերերի ավագ Տիագո Սիլվան խախտեց խաղի կանոնները Ռոբենի նկատմամբ, սակայն դա տեղի ունեցավ տուգանային հրապարակից դուրս, չնայած որ Ռոբենն ընկավ տուգանայինի ներսում. ալժիրցին 11-մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց վան Պերսին: 17-րդ րոպեին էլ եզրային մրցավարը չֆիքսեց հոլանդացիների խաղից դուրս վիճակը, հետեւեց փոխանցում տուգանային հրապարակ, որտեղ սխալվեց Դավիդ Լուիսը, գնդակը հայտնվեց Բլինդի մոտ, որն էլ չվրիպեց:

Ալժիրցի մրցավարը բավականին լոյալ էր հոլանդացիների նկատմամբ, ինչը արտահայտվեց, մասնավորապես, այն դրվագում, երբ Վլաարը «տշեց» Ռամիրեսի ոտքը, սակայն նշանակվեց միայն տուգանային հարված, այնինչ այդչափ կոպիտ խաղը նվազագույնը դեղին քարտի էր արժանի: 68-րդ րոպեին էլ Բլինդը ակնհայտ վայր գցեց Օսկարին իր տուգանայինում, սակայն չգիտես ինչու սիմուլյացիայի համար դեղին քարտ ստացավ բրազիլացին:

Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խաղի վերջակետը դրեց Ժորժինյոն՝ 0-3: Հոլանդիան արժանիորեն տիրեց բրոնզե պարգեւներին, իսկ բրազիլական ֆուտբոլում, ինչպես երեւում է, փոփոխությունների շրջան է լինելու:

Այսօր՝ 23:00-ին, տեղի կունենա Գերմանիա-Արգենտինա եզրափակիչը, որը կլինի 1986-ի եւ 1990-ի կրկնությունը: Հիշեցնենք, որ 1986-ին Մարադոնայի թիմը հաղթեց 3-2 հաշվով, իսկ 4 տարի անց գերմանացիները ռեւանշ վերցրին 1-0 հաշվով:   

Լուս.-ը՝ Getty Images     

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
Իսկ որտե՞ղ կա արդարություն...
Ara
... խաղի վերջակետը դրեց Ժորժինյոն... Այս ֆուտբոլիստին ոչ ոք անունով չի դիմում՝ նա բրազիլացի չէ... Իսկ նրա ազգանունն է Վայնալդում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter