
Փարաջանովին նվիրված 11-րդ «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց (լուսանկարներ)
Երևանում մեկնարկեց 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, որը կտևի մինչև հուլիսի 20-ը:
Փառատոնին կլինեն չորս անվանակարգեր: «Ոսկե ծիրան»-ը Երևանի կինոսրահներում կներկայացնի համաշխարհային կինոարվեստի հին և նոր շրջանների գործեր: Փառաոտնը հյուրընկալել է համաշխարհային կինոյի ներկայացուցիչների՝ Կիմ Կի-Դուկին, Օթար Իոսելիանիին, Ցզյա Չժան-կեին, Ամոս Գիտային, Երվանդ Ջանիկյանին, Մարկո Մյուլլերին, Քշիշտոֆ Զանուսիին, Աննա Մուգլալիսին և այլոց: Կինոգործիչներից շատերը հանդիպումներ կունենան հանդիսականի հետ, կներկայացնեն վարպետության դասեր:
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին և մի շարք հատուկ ծրագրերով կպատվի լեգենդար արվեստագետի հիշատակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել