HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցվել է 1.4 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրել  1.4 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 07–12.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6.հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  10.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  5 գործերի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  183.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ  համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների  իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության  արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                                      

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է  12 գծամետր ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար:     

Մեկնաբանություններ (1)

armenag Yeghiayan
Այս յօդուածի մէջ տեսնուող բոլոր թիւերը սխալ գրուած են. սաոնք տասնորդական կոտորակներ են, իսկ տասնորդական կոտորակը հայերէնի մէջ ստորակէտով կը գրուի. սա մեր ազգային բնիկ ոճն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter