Լիտվայում նոր դեսպան է նշանակվել Արա Այվազյանը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Արա Այվազյանի կենսագրական տվյալներ
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել է 1969 թ. մարտի 30-ին Երեւանում:
Կրթությունը
1986-1993 ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին
1994 Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ
1987-1989 ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում
Աշխատանքային գործունեությունը
1994-1996 ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար
1996-1997 Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1997 ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ
1998 ԱԳՆ Քարտուղարության պետ
1999-2006 Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)
2006 ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական
2006-2011 Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Երեւան)
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան
Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն, իսպաներեն
Շքանշաններ
Պարգեւատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել