Նամակ վարչապետին` Հրազդանի բնակչից
Նախաբան
Սույն թվականի օգոստոսի 10-ին, 17-ին և 30-ին Ձեզ ուղարկված համապատասխան դիմումներով խնդրել էինք (սկզբնական դիմումը ներկայացվել էր համայնքի այլ բնակիչների հետ համատեղ) անդրադառնալ Հրազդանի քաղաքային համայնքի Միկրոշրջան թաղամասի պուրակ-ճեմուղու հողատարածքում ընթացող շինարարական աշխատանքներին, որոնք չէին կարող իրականացվել ապօրինի (ինքնակամ) լինելու հանգամանքով պայմանավորված: Շինարարական աշխատանքներն ընթանում են նաև այսօր:
Այնուհետև Ձեր կողմից այդ դիմումները հասցեագրվել էին համապատասխան կառույցներին (ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ Կոտայքի մարզպետարան), որտեղից ստացված պատասխանները, մեղմ ասաց, ապշեցուցիչ էին իրենց մոլորեցնող և, ըստ էության, ոչինչ չասող բովանդակությամբ: Բանն այն է, որ իմ դիմումներում ես հիմնավորել էի, թե ինչու չեն կարող պուրակ-ճեմուղում իրականացվել նման բնույթի շինարարական աշխատանքներ, իսկ պատասխանները, որոնք մենք` բնակիչներս, ստանում էինք, բացարձակապես համադրելի չէին դիմումին: Դիմումատուներս ակնկալում էինք Ձեզանից ՀՀ օրենսդրության շրջանակներում գործուն միջամտություն խնդրի լուծման համար` ներկայացնելով փաստարկված և հիմնավորված վերլուծություն, սակայն էական բան տեղի չունեցավ և եղավ այն, ինչ լինում է Հայաստանի Հանրապետությունում սովորաբար, այսինքն` եղավ ՈՉԻՆՉ:
Արդ, նկատի ունենալով վերը նշվածը, որոշում եմ կրկին դիմել Ձեզ` ակնկալելով, որ Ձեր խորհրդականներն ու օգնականները, անկախ վերը գրված լիրիկայից, կարդալով ստորև ներկայացվող իրավական հիմնավորումները` կհուշեն Ձեզ, որ Դուք, որպես ՀՀ վարչապետ, կարող եք (պարտավոր եք որպես պաշտոնյա) կանգնեցնել ապօրինի իրականացվող շինարարությունը և հետամուտ լինել, որ համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվի համարժեէ պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում, ես (մենք) ինձ (մեզ) իրավունք կվերապահեմ (կվերապահենք) ՀՀ օրենսդրությամբ տրված բոլոր հնարավոր միջոցներով այս խնդրի կապակցությամբ բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին հաղթանակեց ԱՄԵՆԱԶՈՐ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ:
Անդրադարձ նախորդ դիմումով ներկայացված հիմնավորումներին
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` օրենք) 37-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը տալիս է շինարարության թույլտվություն, ինչպես նաև կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրա հետևանքների վերացումը:
Համաձայն օրենքի 77.1-ին հոդվածի` համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ տարածվում է վարչական հսկողություն: Համաձայն 77.2-րդ հոդվածի` իրավական և մասնագիտական հսկողության մարմիններն են` մարզպետը, իրավական և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները: Նույն հոդվածը սահմանում է, որ մարզպետը իրավական և մաuնագիտական հuկողությունն իրականացնում է իրավական հuկողության բարձրագույն մարմնի հաuտատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատաuխան, իսկ առանձին դեպքերում մարզպետը իրավական հuկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ:
Օրենքի 77.4-րդ հոդվածը սահմանում է, որ մարզպետն իրավաuու է ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հuկողության ոլորտին առնչվող փաuտաթղթերին, կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաuտատությունները, uտուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպեu նաև պահանջել դրանց հետ կապված փաuտաթղթեր:
Համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 7-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության (այսուհետ նաև` տեսչություն) նպատակներն ու խնդիրներն են` պետական վերահսկողության իրականացումը քաղաքաշինական գործունեության uուբյեկտների կողմից քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ, աշխատանքներ իրականացնող uուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաuտաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ:
Համաձայն կանոնադրության 8-րդ կետի` տեuչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով uտուգումների միջոցով ուսումնասիրում է շինարարության թույլտվության առկայությունը և տրման կարգի համապատաuխանությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին, իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելմանը, կաuեցմանը, քաղաքաշինական գործունեությանն առնչվող այլ գործընթացներ, իսկ համաձայն կանոնադրության 10-րդ կետի` տեuչության պետը պատաuխանատու է քաղաքաշինության բնագավառում վերահuկողական գործառույթների իրականացման և պատաuխանատվության միջոցների կիրառման, ինչպեu նաև դրանց` oրենքներին և այլ իրավական ակտերին համապատաuխանության համար:
Նախարոդ դիմումով ներկայացված իմ (մեր) առաջարկ-խնդրանքի մեջբերում
«Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ տալ համապատասխան հանձնարարականներ`
1) ՀՀ քաղաքաշինության նախարարին` կազմակերպել տեղանքի ուսումնասիրություն և պատասխանել, թե ինչու են առ այսօր իրականացվում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ այն վայրում, որտեղ նման բնույթի շինարարությունն արգելված է օրենքով, և համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում, պատասխանատվության ենթարկել համայնքի ղեկավարին` տեղեկացնելով արդյունքների մասին դիմումատուին:
2)ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետին` ուսումնասիրել համապատասխան մարզպետի և տեսչության (տեսչության պետի) գործողությունների և (կամ) անգործության պատճառները և արդյունքների մասին տեղեկացնել դիմումատուին:՚:
Հանձնարարականներ տալու իրավական հիմքերի մեջբերում
«Համաձայն ՀՀ Սահմանադրության 87-րդ հոդվածի` վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:
Համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ նաև` աշխատակազմ) կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 13-րդ կետի դ) ենթակետի` աշխատակազմի խնդիրներից է Հայաuտանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուu հանրապետական ու տարածքային մարմինների կողմից Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողությունը:
Կանոնադրության 17-րդ կետի ա) ենթակետն ամրագրում է, որ ՀՀ վարչապետը կառավարում է աշխատակազմի գործունեությունը, իսկ ե) ենթակետի համաձայն` ՀՀ վարչապետը հանձնարարականներ է փոխանցում գործադիր իշխանության համապատասխան մարմիններին ՀՀ կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի և մյուս փաստաթղթերի պահանջների կատարման կապակցությամբ»:
Հիմնավորում, որը հիմնավորումների բազայում բացակայել է
ՀՀ կառավարության 2011թվականի հոկտեմբերի 6-ի «Ապօրինի շինարարության բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման և վերացման, ինչպես նաև այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և իրենց պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, այդ թվում` կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնողներ) և համապատասխան լիազոր մարմինների` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ուղեցույցին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ կետով համապատասխան պաշտոնատար անձանց տրվել է հստակ հանձնարարական` առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնող) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ` առաջնորդվելով որոշման հավելվածի դրույթներով (հաստատված կարգի դրույթներ):
Որոշմամբ սահմանված կարգի 7-րդ գլխի համաձայն` եթե համայնքի ղեկավարը, կամ մարզպետը, կամ տեսչության պետը (պաշտոնատար անձինք) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները չեն կատարում, ենթարկվում են օրենքով (այս պարագայում ՀՀ քրեական օրենսգրքով) սահմանված պատասխանատվության:
Հ.Գ. Այս դիմումը կներկայացվի ինչպես Ձեզ, այնպես էլ մամուլին, որպեսզի ՀՀ օրենսդրությամբ Ձեզ վրա դրված պարտականություններն այս խնդրի մասով իրականացնեք հասարակական վերահսկողության ներքո, և մենք հետագայում պարտավորված լինենք ի ցույց դնել Ձեր և մեր համատեղ աշխատանքի արդյունքները:
Ի դեպ, Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարի` այս խնդրի հետ կապված գործողությունների (անգործության) վերաբերյալ գոյություն ունի իրավական վերլուծություն, որտեղ, մեր կարծիքով, հիմնավորված է, որ համայնքի ղեկավարը կատարել է քրեորեն պատժելի արարք: Այդ վերլուծությանը կարող եք ծանոթանալ tert.am. hetq.am, news.am, lragir.am կայքերի 29.09.2011 թվականի հաղորդագրություններում:
Հարգանքով`
Մեսրոպ Մեսրոպյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել