HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ների անունները

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատել են տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։ Հաղթող է ճանաչվել18 հասարակական կազմակերպություն՝

«Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ՝

  1. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ

«Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ՝

  1. «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ
  2. «Արագածոտն մարզի մամուլի ակումբ» ՀԿ

«Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ՝

  1. «Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն» ՀԿ
  2. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

 «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ՝

  1. «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ՝

  1. «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ
  2. «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ

«Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների  ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության  բարձրացման գործում» անվանակարգ՝

  1. «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ
  2. «Հանուն կրթության և գիտության» ՀԿ

«Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում» անվանակարգ՝

  1. «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» ՀԿ
  2. «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ

«Գյուղական համայնքների բնակչության  զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝

  1. «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ
  2. «Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
  3. «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ
  4. «Մունետիկ» մանկապատենական, մշակութային ՀԿ
  5. «Սուրբ Հեղինե» ՀԿ

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ՝

  1. «Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության «ԱՍ» կենտրոն» ՀԿ

Մեկնաբանություններ (1)

Narine
Անկեղծ ասած, Հայոց Արծիվներ կազմակերպության երկրպագուն չեմ, և տեղյակ էլ չեմ` այդ կազմակերպությունը դիմել է դրամաշնորհ ստանալու, թե ոչ: Բայց, եթե դիմել է, ու չի ստացել, շաաաաաաաաաաաաատ տարօրինակ է. Փաստորեն ստացվում է հետևյալը, որը օրինակ «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգում հաղթում է մի կառույց, որը, թող ներեն ինձ, բայց ոչ ստեղծման պատմությամբ, ոչ անցած ճանապարհով, ոչ էլ ներկայով համեմատության եզր անգամ չունի Հայոց Արծիվների հետ, իսկ մյուս անվանակարգերի մասին առհասարակ չարժե էլ խոսել..երևի միայն խուճուճ-մուճուճ էկոլոգիական կամչգիտես ինչ անվանումներով են հայտնի... Դե իհարկե, երևի միայն երկու անվանակարգ հակածխախոտային արշավին հատկացնելը ավելի կարևոր է, քան հայրենասիրական ուղղվածությանը..հետաքրքիր է, դրամաշնորհ շահած հկ-ների գոնե ղեկավարները գոնե քարտեզի վրա Հայաստանի սահմանամերձ տարածքների տեղը գիտեն, թե ոչ, որ մի հատ էլ պատրաստվում են նրանց խնդիրների լուծմամբ զբաղվել...ես օրինակ շահած հկ-ներին առաջարկում եմ զբաղվել Քարվաճառի խնդիրների լուծմամբ, ու հատկապես հիմա, այս պահին,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter