Doing Business. Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը
Համաշխարհային բանկը հրապարակել է բիզնես միջավայրի բարելավման` Doing Business-ի գործակիցը։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի` Հայաստանը 6 քայլով առաջ է շարժվել և 61-րդ տեղից տեղափոխվել 55-րդ հորիզոնական։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօրվա կառավարության նիստում անդրադառնալով այս ցուցանիշին, նշել է. «Կարևոր և հատկանշական է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը։ Համաշխարհային բանկը գնահատել է, որ 183 երկրների շրջանակում 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավումներ և միակն ենք այդ 183 երկրների մեջ, որ 5 բարեփոխումներ դրական են գնահատվել,- ասել է նա և ավելացրել,- մենք ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք ու զիջում ենք միայն Ղազախստանին։ Մեր իրականացրած որոշ բարեփոխումներ կարտացոլվեն 2012 թվականի հաշվետվության մեջ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել