Կարկուտից տուժած գյուղացիների ցուցակը հայտնի է
Կառավարությունն հաստատել է Շիրակի մարզում 2014թ. հունիսի19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, Լոռու մարզում՝ 2014թ. մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակները, համաձայն որոնց` կարկտահարությունից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք:
Ըստ կառավարության` տուժած համայնքներում կան հողօգտագործողներ, որոնք 2013թ. մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2014թ. բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1:2 հարաբերակցությամբ 80 դրամ (160 դրամ) վերադարձնելու պայմանով:
Որոշվել է նշված գումարների վերադարձը հետաձգել և դրա քննարկմանն անդրադառնալ 2015թ. հուլիս ամսին: 2014թ. ներկայացվել է ավելի քան 1200 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի պահանջարկ, որի դիմաց վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես քննարկվելու է 2015թ. հուլիս ամսին:
Նշելով, որ ինքն անձամբ է ականատես եղել բնական աղետի պատճառած ավերածությանը, Հովիկ Աբրահամյանը կասկած է հայտնել, թե գյուղացիներն իրենց պարտքը կարող են եկող տարի վերադարձնել և հանձնարարել է պատկան մարմինների ղեկավարներին ևս մեկ անգամ քննարկել հարցը ՀՀ փոխվարչապետի հետ և կոնկրետ որոշում կայացնել: Վարչապետն ասել է, թե գյուղացիներին աջակցելու առաջարկով դիմել է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել