
Ֆոտոցուցահանդես՝ «Շառը դրախտում» (լուսանկարներ)
Արտացոլելով արվեստի պատմաբանների` մասնավորապես Կլեր Ջոնսոնի քննադատական նոր մոտեցումները` «Շառը դրախտում» ցուցահանդեսը դիտարկում է կանացիությունը ոչ թե որպես էսթետիկ կարգավիճակ, այլ որպես գործողություն: Այս մոտեցումն է ընկած ցուցահանդեսում ընդգրկված Աննա Դավթյանի, Անուշ Բաբաջանյանի, Օկեանի, Վեհանուշ Թոփչյանի, Նվարդ Երկանյանի և Նազիկ Արմենակյանի լուսանկարչական աշխատանքներում: Հայ արվեստագետների նորահայտ սերնդի այս ներկայացուցիչներին հետաքրքրում է կանացիության տարիմաստ, միջամտողական ու հակասական հնարավորությունների վերագործարկումը` որպես կառուցողական ուժ:
[gallery id=151]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել