Օգոստոսի 1-ից սայտոտեկ դեղը բաց կթողնվի միայն դեղատոմսով
Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։
Ըստ նախարարության մամաուլի ծառայության` նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։
Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղն ընդգրկված է «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում», որոնք ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձևաթղթով, որը նախատեսված է սովորական դեղերի համար:
Սայտոտեկ դեղի ՀՀ-ում գրանցված ներդիր թերթիկի «ցուցումներ» բաժնում նշված են միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար ցուցումներ: Միաժամանակ հակացուցված է Սայտոտեկի օգտագործումը հղիության ժամանակ: Հետևաբար, Սայտոտեկ դեղը ՀՀ-ում գրանցված է և երաշխավորված միայն խոցային հիվանդությունների բուժման համար և երաշխավորված չէ հղիությունն ընդհատելու համար:
Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս և վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձևաչափի:
Լուսանկարը` Արմնյուզի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել