HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է apress.am կայքը` մշակույթի եւ զվարճանքի վերաբերյալ տեղեկատվությամբ

Հայկական վեբ-տիրույթում հոկտեմբերին գործարկվել է www.apress.am կայքը,  որի նպատակն է մեկ միասնական բազայում հավաքել մշակույթի եւ զվարճանքների ոլորտի ողջ տեղեկատվությունը, եւ այն դարձնել բոլորին հասանելի եւ օգտակար:

Կայքը հայերեն լեզվով է: Ամբողջական ինֆորմացիայի մուտքագրումից հետո նախատեսվում է կայքը հասանելի դարձնել անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

Կայքի առանցքային բաժինը իրադարձությունների էջն է, որտեղ ինտերնետ-օգտագործողները հնարավորություն ունեն գտնել Երեւանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն (ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, կինոցուցադրություններ, դասախոսություններ, փառատոներ եւ այլն), ինչպես նաեւ քաղաքի այն բոլոր վայրերի եւ կազմակերպությունների հասցեները, որոնք որեւէ կերպ առնչվում են իրադարձություններին:  Մինչեւ 2012 թվականի երկրորդ կեսը կայքը նպատակադրվել է բազայում ներառել Հայաստանի եւ Արցախի բոլոր վայրերը, կազմակերպությունները ու մշտապես տեղարդել նաեւ մարզերի եւ Արցախի իրադարձությունները:

Կայքում այս պահին ստեղծվել է երեւանյան թատրոնների եւ թատերախմբերի բեմադրությունների բազա, որտեղ առաջին անգամ փորձ է արվում միասնական համակարգում հավաքել բոլոր բեմադրությունները: Կայքի հիմնադիրների կարծիքով,  նման ընդգրկուն բազայի առկայությունը կարող է նպաստել թատրոններին եւ թատերախմբերին` մարդկանց ուշադրությունը նրանց բեմադրությունների վրա սեւեռելու համար: Նման գործելակերպով ստեղծվել է նաեւ ֆիլմերի, երաժշտական ալբոմների, գրքերի բազաներ: Ֆիլմերի բազայում առաջնահերթությունը այս պահին տրվել է այն ֆիլմերին, որոնք ցուցադրվում են կինոթատրոններում եւ կինոցուցադրությունների մյուս վայրերում:  Առաջիկայում բազայում կավելացվեն նաեւ հայկական արտադրության բոլոր ժամանակների ֆիլմերը:

Կայքում ստեղծված է նաեւ վայրերի, կազմակերպությունների եւ մարդկանց բազա, որտեղ անընդհատ կատարվում են թարմացումներ:  Կայքում ներդրված է նաեւ հայերեն լեզվով ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են բոլոր վայրերի տեղադրությունները:

Նախաձեռնությունը սկսելու առիթ է հանդիսացել նմանատիպ բովանդակությամբ կայքերի բացակայությունը, ինչպես նաեւ ինտերնետ-օգտագործողների եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների եւ նրանց սպասարկող տուրօպերատորների շրջանում նման վեբ-ռեսուրսների պահանջարկը:

Կայքը փորձելու է տալ այն ինֆորմացիան, ինչը վերջին տարիներին չեն կարողանում անել պետական եւ տարաբնույթ ֆինանսավորմամբ ստեղծված բազմաթիվ կայքեր եւ ծրագրեր:

Մեկնաբանություններ (4)

Syouni
Օգտակար website է, կարծում եմ այն ամեն օր պետք կլինի:
Մոմիկ վարդանյան
Արմենին` շնորհակալություն կայքը նայելու եւ տեխնիկական խոտաները(?) նկատելու համար: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, թե ովքեր ինչեր կկարողանան հեշտությամբ անել:
Armen
նայեցի, դարձյալ տեխնիկական տեսակետից կիոսվ չափ խոտաններով հայկական կայք, որը հեշտությամբ ազերիները կուտեն: 1000 ասեցինք էդ php dvijokner@ ev php darqeg manavand vor grel chgiteq
Անուշ
նայեցի,արդյունավետ կայք է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter