
«Շանթի» օպերատորին ծեծե՞լ են
Հոկտեմբերի 19-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդուարդ Ն.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին` ժամը 21-ին, Դավիթաշենի 3-րդ փողոցի թիվ 35 տան մոտ, նկարահանումներից հետո, մի քանի անծանոթ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Սամվել Օ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տուժողներին տրվել են դատաբժշկական փորձաքննության որոշումներ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել