Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում հուլիսի 19-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալները
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.60C
Մեկնաբանել