Հայտնաբերվել են Ռուսաստանում հետախուզվող հայազգի քաղաքացիները
Հոկտեմբերի 19-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Հակոբյանին. նա այս տարվա հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
***
Նույն օրը` ժամը 20.40-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Կարապետյանին, որը մարտի 24-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հակոբյանին և Կարապետյանին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել