Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն` ՀՀ ԳԱԱ-ում
Հոկտեմբերի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակների հանձնման արարողությունը: Այս մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության եւ առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից: Բարեգործական հիմնադրամը ստեղծել է հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գործարար Հրանտ Պողոսյանը:
«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առեւտրայնացման հնարավորություն ունեն:
Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին եւ երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ`
- Արմինե Գեոլչանյանը` «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները» (ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոն) աշխատանքի համար
- Արսեն Առաքելյանը, Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) աշխատանքի համար
- Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» (ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն) աշխատանքի համար
- Գևորգ Վարդանյանը, Արթուր Հովսեփյանը «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ) աշխատանքի համար:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հայտնում է, որ մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել