
Անահիտ Բախշյանը՝ էներգետիկայի նախարարին
Այսօր «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հարցում է հղել Էջմիածնի շրջանի Գայ եւ մերձակա գյուղերի բնակիչների` իրենց վրա էլեկտրաէներգիայի հավելավճար գրելու առնչությամբ: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ նամակը:
«Ապրիլի 21-ին Էջմիածնի հարակից Գայ եւ մի քանի այլ գյուղերի մոտ 100 գյուղացիների պատվիրակությանն ընդունեցիք նաեւ Դուք` խոստանալով պարզել, թե որտեղից են առաջացել նրանց բողոքի առիթը հանդիսացող էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերի մասին նախազգուշացնող թերթիկները:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնկարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել գյուղացիների բողոքին տրված ընթացքի վերաբերյալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել