HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն օգնություն է ցուցաբերում աղետի զոհերի ընտանիքներին

Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը հատկացրել է 65 մլն 642 հազար 600 դրամ, որից 5 մլն դրամը` իբրև օգնություն աղետի զոհ դարձած հինգ անձանց ընտանիքներին։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն է տրվել Տավուշի և Լոռու մարզպետներին։ 

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու փլուզված հատվածի երկարությունը մոտ 300 մետր է, ճանապարհին կուտակված հողազանգվածի միջին բարձրությունը` 10-15 մետր։ Դեպքի վայրում միաժամանակ աշխատել են ՀՀ ԱԻՆ 150 ծառայողներ և 20 միավոր փրկարարական և այլ հատուկ տեխնիկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter