
Կառավարությունում քննարկվել է Թռչկան ջրվեժի հարցը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Թռչկանի ջրվեժի խնդրին է անդրադարձել ՀՀ բնապահպանության նախարարը։ Նախարարության ներկայացուցիչները եղել են տեղում, ուսումնասիրել խնդիրը և առաջարկել բնապահպանական մի շարք սահմանափակումներ։
Քանի որ այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր 400-500 լիտր/վայրկյան արագությամբ, ջրի թողքը սահմանվելու է հենց այդ ցուցանիշը, որը գերազանցելու դեպքում միայն թույլ կտրվի վերցնել ավելացած ջուրը։
Երկրորդ սահմանափակումն այն է, որ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցվելիք ՀԷԿ-ը չաշխատեցնել ամռան երեք ամիսներին։
Միայն բնապահպանական սահմանափակումները կատարելու պայմանով կառուցապատողին հնարավորություն կտրվի շարունակել աշխատանքը, ընդ որում, սահմանափակումները կարտացոլվեն արտոնագրի նոր խմբագրությունում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել