HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն մեկ օր էլ մնաց կոալիցիայու՞մ

ՀՀԿ-ն այսօր երեկոյան նախատեսել էր գործադիր մարմնի նիստ անցկացնել, սակայն այն չի կայանա: ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստերը գումարում է հինգշաբթի կամ ուրբաթ օրերին, եւ հատուկ օր ընտրված չէ, վաղը երեկոյան կկայանա հերթական նիստը: Այս մասին «Հետքին» ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Այս պահին Հայաստանում չէ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ Հովհաննես Սահակյանը բնական համարեց, որ նրա ներկայությունը նիստին պարտադիր է: Նա ըստ էության չբացառեց, որ նիստը մեկ օրով հետաձգելը պայմանավորված է նաեւ Հովիկ Աբրահամյանի ներկայությունն ապահովելով:

«Հետաձգման առումով որեւէ արտառոց բան չկա, եւ մամուլին հետաքրքրող ինտրիգներ չկան: Ընդամենը տեխնիկական պատճառներով է հետաձգվել»,-ավելացրեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է գործադիր մարմնի նիստի օրակարգին, ապա, Հ. Սահակյանի ասելով, այն երբեւէ չի հրապարակվում: Ասաց, որ քննարկվելու է տարածքային կառույցներին վերաբերող եւ այլ ընթացիկ հարցեր:

Հարցին, թե ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու-չգալու հարցը քննարկվելու է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, թե «այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter