
Քադաֆին գերի՞ է ընկել
Լիբիացի ապստամբները գերի են վերցրել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով լիբիական հեռուստատեսությանը, որն էլ իր հերթին հղում է արել Միսուրատայի Ռազմական խորհրդին: Այս տեղեկությունը, սակայն, դեռևս չի հաստատվել:
Տրիպոլիում տոնում են իրադարձությունը՝ օդ կրակելով: «Սա մեծ հաղթանակ է լիբիացի ժողովրդի համար»,- ասել է Լիբիայի տեղեկատվության նախարար Մահմուդ Շամմամը:
Քադաֆին ղեկավարել է Լիբիան 42 տարի շարունակ: Այս փետրվարին երկրում ծագած ապստամբությունն ի վերջո հանգեցրեց քաղաքացիական պատերազմի Քադաֆիի կողմնակիցների ու հակառակորդների միջև, ինչի արդյունքում օգոստոսին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին, և Քադաֆին զրկվեց իշխանությունից:
Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:
Քադաֆին, ում Հաագայի միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ, հանրության առջև չի երևացել ամիսներ շարունակ: Շատերը կարծում էին, որ նա թաքնվում է իր հայրենի Սիրթ քաղաքում այն բանից հետո, երբ ապստամբները գրավեցին Տրիպոլին:
Մեկնաբանել