HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկան պատժամիջոցներ է կիրառել «ՎՏԲ բանկ»-ի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները հուլիսի 29-ին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզբանկի», Մոսկվայի բանկի և «ՎՏԲ-բանկ»-ի նկատմամբ:  

Պատժամիջոցը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքացիներին կամ ԱՄՆ-ից դուրս գտնվող քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում է այդ բանկերին ներկայացնել նոր բաժնետիրական կամ պարտքային կապիտալ 90 օրից ոչ ավել ժամանակահատվածում, գործարքներ և այլ գործողություններ կատարել իրենց նոր բաժնետոմսերով: Ամերիկյան ընկերություններն ու քաղաքացիներին արգելվել է վարկ տալ այս բանկերին. 

Հիշեցնենք՝ «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ի խոշոր բաժնետերը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է` 61 %, երկրորդ տեղում Նորվեգիայի կենտրոնական բանկն է` Norges Bank` 4.3 %, իսկ երրորդ տեղում` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը` շուրջ 2.9 %:

«ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է: Պատժամիջոցները չեն վերաբերում այլ գործարքների և այլ կառույցներին, որտեղ «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ն բաժնեմաս ունի: Այդ առթիվ «ՎՏԲ-Հայաստան» բանկը իր կայքում հայտարարություն է տարածել, որ աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային և ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաև դրամական միջոցների փոխանցման գործարքները և բանկային քարտերի օգտագործումը:

«Ընդգծում ենք, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ: Visa և MasterCard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում»,- հայտնում է «ՎՏԲ-Հայաստան» բանկը:

Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները հատկապես կազդեն «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի վրա, քանզի վերջինս 2008-ի ճգնաժամից հետո ամրապնդել է իր դիրքերը: Իսկ Ադրբեջանի նավթային ֆոնդը կտուժի առավելապես, քանզի բացի նրանից, որ շուրջ 3 % բաժնեմաս է ձեռք բերել անցյալ տարի, ներդրել է 0.5 մլրդ դոլար: 

Մեկնաբանություններ (2)

Hetq
Thanks for pointing out the contradiction. It's been corrected.
Armen_yan
I don't get it. Which one is it, State Oil Fund of Azerbaijan acquired 3% share in the bank or it controls 60% of the bank's shares? Is it 3% or is it 60%?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter