HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվեցին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  2014 թ. առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին  տեղեկատվությունը:

Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից  84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված  միջոցներն են: Այս տարվա առաջին կիսամյակում  տնտեսական գործունեությունից ստացված միջոցները  14 մլն 933.2  հազար դրամով ավելի են  նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից: Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից  հավաքագրված միջոցները կազմել են  75 մլն 756 .8 հազար դրամ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի եւ գույքահարկի տեսքով: Քննարկման ժամանակ կարեւորվեց ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների ժամանակին կատարման անհրաժեշտությունը:

Նիստում քննարկվեց  նաեւ ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների եւ ծախսերի ճշգրտված նախահաշիվը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց`  ՀՀ ֆինանսների եւ բնապահպանության նախարարությունների հետ մեկ անգամ եւս քննարկել նախահաշվում ներկայացված ցուցանիշները, հատկապես` աշխատավարձերի պլանավորման մասով, եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել:

Խորհուրդը քննարկեց մի խումբ հարցեր, որոնք վերաբերում էին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ  կառուցապատման իրավունքով տրված հողամասերի պայմանագրերում առկա խնդիրների կարգավորմանը, պայմանագրերի վերակնքման գործընթացներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter