HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 35 մլն դրամ` անտառամշակույթները լրացնելու և ագրոտեխնիկական խնամք իրականացնելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և Հայաստանում հիմնադրված անտառամշակույթները լրացնելու, ինչպես նաև ագրոտեխնիկական խնամք իրականացնելու ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 34 մլն 897 հազար դրամ։

Ծրագրի նպատակն է 2007-2010 թթ. հիմնադրված 1853 հա անտառամշակույթներից 350 հեկտարի վրա կատարել լրացում, 342 հեկտարի վրա` ագրոտեխնիկական խնամք և խոտհունձ, ինչը կապահովի անտառամշակույթների բարձր կպչողականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter