HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Արդեն պառկել ենք քնելու, հանգիստ եղեք». սահմանամերձ գյուղերում այս պահին հանգիստ իրավիճակ է

Քիչ առաջ «Հետքը» խոսեց Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչների հետ, ովքեր հայտնեցին, որ այս պահին կրակոցներ չկան։ Այգեպարի բնակչուհի տիկին Զոյան, ով միայնակ է ապրում, նշեց, որ կրակոցներ եղել են անցած գիշեր, բայց այս գիշեր դեռեւս իրավիճակը խաղաղ է․ «Արդեն պառկել ենք քնելու, հանգիստ եղեք»,- ավելացրեց նա։ 

Չինարի գյուղի բնակչուհի Գրետա Դալլաքյանը իրավիճակը պայթունավտանգ է համարում, բայց այս պահին, ինչպես ինքն է նշում, գյուղում քար լռություն է․ «Հանգիստը հարաբերական է, բայց դե կրակոց չկա։ Համենայնդեպս մենք զգաստ ենք զգում մեզ»,- ասաց նա։

Բերքաբերցի Խաչատուր Վարդանյանը տեղեկացրեց, որ մի քանի ժամ առաջ կրակոցներ եղել են, բայց այժմ որեւէ կրակոց չկա․ «Երեխաներին գյուղից հանել ենք, տղամարդիկով մնացել ենք, բայց կրակոց չկա հիմա»,- նշեց Խաչատուրը։ 

Պառավաքարի մանկապարտեզի վարիչ Արմինե Մուսինյանը «Հետքին» հայտնեց, որ իրենց գյուղից տարհանումներ չեն եղել, երեխաները շարունակում են մնալ գյուղում․ «Օրվա ընթացքում թեթեւակի կրակոցներ եղել են, բայց ոչ այնքան շատ, որքան մի քանի օր առաջ»,- ասաց Արմինեն։ 

Ոսկեպարցի Լաուրա Մախսուդյանը նույնպես նշեց, որ գյուղում այս պահին կրակոցներ չկան․ «Միայն առավոտյան են կրակոցներ եղել, բայց օրվա ընթացքում լռություն էր»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter