
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները զարմացած են․ այսօր կրակոցներ գրեթե չեն հնչել
«Հետքը» քիչ առաջ կրկին խոսեց սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչների հետ, ովքեր հայտնեցին, որ ողջ օրը գրեթե կրակոցներ չեն եղել հակառակորդի կողմից։
Պառավաքար եւ Բերքաբեր գյուղերում հնչել են մի քանի կրակոցներ միայն, ինչը գյուղացիներն արտասովոր չեն համարում։ Այգեպարցի տիկին Զոյան նշեց, որ նույնիսկ զարմացած են, որ կրակոցները դադարել են։
Իրավիճակը հանգիստ է Այգեպար, Չինարի, Բերքաբեր, Պառավաքար եւ Ոսկեպար գյուղերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել