HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին. Ալիկ Սարգսյանը ոտնձգությո՞ւն է արել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը:

Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:

Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: 

Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր:

Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:

Լալա Ասլիկյան

Արթուր Սաքունց

Լևոն Բարսեղյան

Զարուհի Փոստանջյան

Լենա Նազարյան

Սոնա Այվազյան

Մեկնաբանություններ (3)

nare
tikin postanjyan isk duq texyak eq vor cer xaytarak pahvacqi patcharov duq cucadreciq cer hetuyq@ kisov chap amboxj azgin kam gone en en massayin ov nayec kadrer@ erb harmar texavorvel eiq asfaltin parkac txamardu vra,gone en depqerum erb tnayin gorcer@ toxac vazum eq entex vortex mardik ardar pahanjnerov en havaqvum ev duq cer tesakov hastat mtahog cheq ayl cer masin eq uzum hishecnel vor azg@ chmorana cez,xndrum em hageq aveli barcr gotiov tabat,anharmar e tikin
Marianna
De lav eli, hognel enq ays anirav rejimic, ays brnutyunneric u angraget xekavarneric. Heriq e eli, toxeq menq mer paperi stextsats erkrum mardavari aprenq. Toxeq erekhaner unenanq u banak uxarkenq. Mard exeq, hay exeq.... Stor araratsner.
Վահե-2010
Ալիկը հանցագործ չլիներ, իշխանությունը զավթած հանցախմբի կամակատարը չէր լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter