HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 4-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 4-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: 

 

Երևանի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   40.80C (1999 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       12.00C (1968 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   26.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter