HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունն այլևս չի ցանկանում հաշտվել և տրամադրել տեղեկատվությունը

Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ շարունակվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Պատասխանող կողմում այսօր նոր ներկայացուցիչ ներգրավվեց՝ ի դեմս ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի:

Մյուս ներկայացուցիչ, դատաիրավական բաժնի պետ Լևոն Գևորգյանը նախնական նիստի ժամանակ ասաց, որ նախարարությունը փոշմանել է եւ որոշել է չտրամադրել տեղեկությունները: Մինչդեռ նախորդ նիստին հաշտության առաջարկություն էր արել:

«Նախորդ նիստի ժամանակ ասացի, որ տեղեկատվություն տրամադրելը 50/50 է, նոր նախարար է փոխվել, վարչության պետ է փոխվել»,-ասաց ներկայացուցիչ Գեւորգյանը: Դատավորը նկատեց, որ նախարարը փոխվել էր դեռեւս նախորդ նիստի ժամանակ, եւ ներկայացուցիչը պետք է հստակ իմանար՝ իրավական տեսանկյունից հաշտվելու եզրեր կան, թե ոչ: «Դրանից հետո վարչության պետ է փոխվել»,-հավելեց Լեւոն Գրիգորյանը:

Քանի որ դատական ծախսերի հարց է առաջանում, բնապահպանության նախարարության ներկայացուցիչը միջնորդեց, որ գործին ներգրավվի նաեւ ֆինանսների նախարարությունը:

Դատավոր Հովակիմյանը միջնորդությունը բավարարեց, սակայն նշեց, որ նախարարության ներկայացուցիչն անհարկի՝ առանց հստակ դիրքորոշում հայտնելու, ձգձգում է նիստերը:

Հիշեցնենք, որ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (CITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը: Նշված տեղեկատվությունը նախարարությունը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը: «Հետքը» կրկնակի հարցում էր ուղարկել՝ խնդրելով փակել գաղտնիք պարունակող տեղեկությունները և տրամադրել պատճենները: Նախարարությունը, միևնույն է, մերժել էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter