HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը.  
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ նոր միջադեպերից խուսափելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter