ՀՀ ԱԺ փոխնախագահները և խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Սեյրան Օհանյանին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
ՀՀ ԱԺ փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտեցին իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորեցին հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից Հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել