HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

23։30-ից մինչ 05։00-ն Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղեր կրակոցի տակ են եղել

Այգեպարի բնակչուհի տիկին Զոյան քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ այս պահին գյուղում կրակոցներ չկան, սակայն գիշերը դրանք գրեթե չեն դադարել․. «Այսօր օրվա ընթացքում մի քանի ստից-մտից կրակոցներ են հնչել, այս պահին էլ չեն կրակում, բայց երեկ ամբողջ գիշեր կրակել են։ Ժամը 23։30-ից մինչ 05։00-ն կրակոցի տակ ենք եղել»,- ասաց Այգեպարցի Զոյան։

Հիշեցնենք, որ այդ ժամին կրակահերթի տակ են գտնվել նաեւ Տավուշի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Պառավաքար գյուղերը։

Չինարի գյուղի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանն էլ հայտնեց, որ իրենց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ոչ գիշերը եւ ոչ էլ օրվա ընթացքում կրակոցներ չեն հնչել։ 

Տավուշի սահմանամերձ գյուղերի մասին պատմող տեսանյութ․ ապրիլ, 2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter