Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է գերմանական պատվիրակությանը
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust) կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:
Այնուհետև առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել