Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության հայտարարությունը՝ սահմանագծի վերջին դեպքերի վերաբերյալ
Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի լարվածության հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունն իր մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորում է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:
Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփմնա գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ:
Արտաքին և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակն ասել է.
ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի առնչությամբ մայիսին արված հայտարարությունը հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել