Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի 45 խախտում է եղել. տուժածներ չկան
Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ՝ 211 կրակոցով: Հայկական կողմից տուժածներ չկան:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել