ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը ԼՂ հակամարտության կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ գործընկերների կողմից արտահայտված խոր մտահոգությունը շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության և ուժի կիրառման կտրուկ ավելացման նկատմամբ։
Սա վերջին օրերին հանգեցրել է մարդկային կյանքերի բազմաթիվ կորուստների և վիրավորների։ Նա կոչ է անում բոլոր կողմերին՝ հարգել հրադադարի պայմանագիրը, զերծ մնալ բռնության հետագա ծավալումից և լծվել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսության՝ հետամուտ լինելով քաղաքական արագ և խաղաղ կարգավորման։
Գլխավոր քարտուղարն իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել