ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսական վարկերի որոշ տոկոսադրույքներ
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Արա Հարությունյանը: Նիստի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի որոշումներ՝ կրթության, սոցիալական ապահովության, աշխատաշուկայի, հողօգտագործման եւ այլ հարցերի վերաբերյալ:
Համաձայն ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության՝ կմշակվի հստակ մեթոդաբանություն՝ հաշմանդամության կարգի որոշման ժամանակ սուբյեկտիվ մոտեցումները բացառելու նպատակով:
Հաշմանդամություն ունեցող անձինք հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կենթարկվեն, եթե նրանք իրենց նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել են մշտական բնակության վայրում` արտագնա կարգով:
Կառավարությունը սահմանել է նաեւ աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը, որը նախատեսում է ապահովել գործատու-աշխատանք փնտրողի անմիջական կապը` նպաստելով զբաղվածության խնդրի լուծմանը:
ԼՂՀ գյուղատնտեսության սուբսիդավորման հայեցակարգով, որն այսօր հաստատվել է կառավարության կողմից, առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել հանրապետության գյուղատնտեսության սուբսիդավորման ենթակա ոլորտների արդյունավետ զարգացման համար:
Սահմանվել են գյուղատնտեսության սուբսիդավորման ձեւերը՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, հողի մշակության համար աջակցության տրամադրում, երաշխավորված (նպատակային) գնային քաղաքականության իրականացում, արտադրության միջոցների ձեռքբերման աջակցություն, բնական աղետների հետեւանքով առաջացած վնասի փոխհատուցում եւ այլն:
Հոկտեմբերի 1-ից ԼՂՀ ոստիկանության ծառայողները կանցնեն նոր համազգեստի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել