HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քննչական բաժին եւ ապօրինաբար ձերբակալվել։ 

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու վճռականությամբ, միեւնույն ժամանակ ընդգծված օրինապաշտ կեցվածքով։ Սառնասրտորեն դիմակայելով ոստիկանների սադրանքներին, Վարդգես Գասպարին այսօր նույնպես գործել է օրենքի տառին համահունչ։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանության ապօրինի պահվածքը` համարելով, հատկապես նկատի ունենալով որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter