HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը և ԱԺ պատգամավորներն այցելել են հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը,  Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը զրուցել են ապաքինվող զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, իրենց զորակցությունն են հայտնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսևորած հայորդիների ծնողներին:

Այցելության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգևատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնվեց պետական բարձր պարգևը: Հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին ԱԺ պատգամավորները հանձնեցին նաև անվանական ժամացույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter