
Հայ շախմատիստներն սպասված հաղթանակ տարան, իսկ կանայք անակնկալ պարտություն կրեցին
Շախմատի Հայաստանի հավաքականն այսօր սպասված հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի ընտրանու հանդեպ: Արոնյանը, Սարգսյանը, Մովսեսյանն ու Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաղթանակով: Այսպիսով` մեր թիմը վաստակեց թիմային 6 միավոր համաշխարհային օլիմպիադայի 4 տուրում:
Փոխարենը անհաջող հանդես եկավ կանանց ընտրանին, որը մինչ այս 3 թիմային հաղթանակ էր տարել: Միայն Լիլիթ Մկրտչյանը կարողացավ սպիտակներով ոչ-ոքի խաղալ, իսկ Դանիելյանը, Գալոյանն ու Կուրսովան պարտվեցին մրցակից ինդոնեզուհիներին: Սա անակնկալ պարտություն էր, քանի որ մրցակիցը վարկանիշով ավելի թույլ էր մեր թիմից: Ինոդենզիա-Հայաստան` 3,5-0,5:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել