HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունեց Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսին

 Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հոկտեմբերի 20-21-ը Երեւանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը կազմում էին Եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը եւ Գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց համաեվրոպական հեղինակավոր կազմակերպության Երեւանում անցկացվող համաժողովի կապակցությամբ՝  նշելով, որ նման միջոցառումների անցկացումը Հայաստանում կարեւոր խթան է հանդիսանում Հայաստան-ԵՄ համագործակցության առավել ամրապնդման համար:

Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսը շնորհակալություն հայտնեց կազմակերպության համաժողովի կազմակերպմանը ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության համար եւ ընդգծեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է վերլուծելու այսօր ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները ու ամփոփելու Հայաստանի – ԵՄ հարաբերություններում ցայսօր արձանագրված տեսանելի առաջընթացը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Եվրոպական մերձեցման, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter