HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանրայինը գրանտները հաշվելու փոխարեն թող օբյեկտիվ տեղեկատվություն մատակարարի»

«Արցախի երիտասարդների միջազգային միությունը» խիստ դատապարտում է բանակում տեղի ունեցող դեպքերը: Դատապարտում է նաև որոշ լրատվամիջոցների, որոնք փորձում են հասարակության ուշադրությունը շեղել դրանից: Նրանք այդ լրջագույն խնդիրները լուսաբանելու տեղը սկսում են մտնել սյդ հարցերը բարձրացնող ՀԿ-ների և անհատների գրպանները: ՀԿ-ների գրանտները դարձել են մեր բանակի անմեղ զոհերից կարևոր:

Ներսից ֆինանսավորվող լրատվամիջոցները և չինովնիկները թող առաջին հերթին մտածեն, որ հաշետու են ժողովրդի առաջ:  Մեր հարկերով պահվող հեռուստատեսությունը չպետք է սխալ քարոզչություն անի և կասկածելի արժեքներ ու շահեր պաշտպանի:

Տարբեր պաշտոնյաների կողմից աճեցվող և ֆինանսավորվող  նախաձեռնություններն էլ թող իրենց անունը չդնեն «Բանակում ծառայածների նախաձեռնություն»:

Ասկերանի զորամասում խելագարված զինվորը, իբր ինքնասպանված եֆրեյտորն ու մյուս սպանված զինվորները նույնպես ծառայած տղաներ են: Ծառայելը մենաշնորհ չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter