HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները չեն հավատում, որ հայկական օդուժը թռել է սահմանի երկայնքով (տեսանյութ)

Այսօր առավոտյան՝ ժամը 11:20-ին, ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ, և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմական գերատեսչությանը, նախ կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանալ հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ:

Մեկնաբանություններ (2)

զին. ինժեներ
//ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս .. կարգի բերել սեփական հակաօդային պաշտպանությունը...// Ինչու? Քանի ախմախ են թող ըտենց էլ մնան, ժամանակը որ գա կարելի է ցույց տալ: Հիմա ափալ-թափալ պիտի վազեն մասնագետ վարձեն! Մի բան էլ կա - ռսները դժվար դրանց առանց կոնտրոլի բաներ տային: Մեջը բան ման կա դրած հաստատ, երբ ուզում են բլոկ են անում: Տեխնիկապես դրանից հեշտ բան չկա:
Karen
Բոսյակ են ռուսները, իսկ ավելի կոնկրետ կյաժ թուրքեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter