
Հայաստանը հաղթեց Մագնուս Կառլսենի Նորվեգիային
Քիչ առաջ ավարտվեց շախմատի 41-րդ օլիմպիադայի 5-րդ տուրի Հայաստան-Նորվեգիա-1 մրցավեճը: Արոնյան-Կառլսեն, Մովսեսյան-Համեր, Յոհաննեսսեն-Հակոբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Իսկ Գաբրիել Սարգսյանը սեւերով հաղթեց Ագդեստեյնին եւ բաղձալի հաղթանակ պարգեւեց մեր թիմին: Առավել հետաքրքիր մրցավեճերը` Ադրբեջան-Սերբիա, Ռուսաստան-Բուլղարիա, Չինաստան-Հոլանդիա, ավարտվեցին 2-2: Ուկրիանան ու Իսրայելը 1,5-2,5 հաշվով պարտվեցին ուզբեկներին եւ կուբացիներին:
Մեր թիմը 5 տուրից հետո վաստակել է 8 միավոր եւ մոտեցել առաջատար խմբին: Հետաքրքիր է, որ մինչ այս միայն հաղթանակներ տարած բուլղարները, սերբերն ու ադրբեջանցիները միավորներ կորցրին, ինչը նրանց հետապնդողների շահերից է բխում:
Կանանց մրցաշարում էլ մեր թիմը 3-1 հաշվո հաղթեց լիտվուհիներին: Դանիելյանն ու Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Մկրտչյանն ու Գալոյանը հաղթեցին:
Լուս.` armchess.am-ի
Մեկնաբանել