HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին քննիչը՝ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

էմմա Պետրոսյան

Ռուդոլֆ Ստեփանյանը, ով նախկինում ղեկավարել է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը, արդեն իսկ ստանձնել է Ալավերդու պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Թեև նախկինում բոլորովին  այլ ոլորտում է աշխատել, սակայն կրթության ոլորտում աշխատելու հարցում որևէ դժվարություն չի տեսնում: «Ինձ համար ոլորտները նշանակություն չունեն, ստեղ կարողությունների հարց է: Ամեն դեպքում երկուսն էլ պետական աշխատանք են, ընդամենը կարևորում եմ` ամեն մարդ բարեխիղճ կատարի իր աշխատանքային պարտականությունները»,- ասաց Ռ. Ստեփանյանը:

Նա նշում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելուց հետո ինքը ներգրավվել է քոլեջի բնականոն աշխատանքային գործընթացում: Այս պահին քոլեջում նոր ուսումնական տարվա համար դիմորդների ընդունելություն է իրականացվում: Ալավերդու պետական քոլեջի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օրը դեռևս նշանակված չէ: Ռուդոլֆ Ստեփանյանը  պատրաստվում է մասնակցել մրցույթին, բայց առայժմ տեղյակ չէ՝ պաշտոնի այլ հավակնորդներ կան, թե ոչ: «Իմ մտածելով դեռևս 1-2 ամիս պաշտոնակատար կլինեմ, իսկ հետո տեղի կունենա սահմանված կարգով մրցույթ, մրցույթին հաղթող ճանաչվող անձը կշարունակի տնօրենի պարտականությունների աշխատանքը»,- նշում է Ալավերդու պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և ավելացնում, որ այս պահին ուսումնասիրում է ոլորտը և արդեն իսկ որոշակի ծրագրեր ունի, որոնք իրականություն կդարձնի, երբ  տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter